«Լրագիր» 17-3-2010- Ամերիկյան հասարակությունը և իսթեբլիշմենթը շատ լավ հասկանում են, որ պետք է ճանաչել ցեղասպանությունը: Պետք է այնպես ճանաչել, որ չտուժեն ԱՄՆ դիրքերը, քաղաքականությունը և շահերը, ասել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը` խոսելով ԱՄՆ Կոնգրեսում և Շվեդիայի խորհրդարանում հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:
Մուրադյանի խոսքով, ցեղասպանությունը ճանաչում են ԱՄՆ տարբեր նահանգներ, հասարակությունը, քաղաքական, կրոնական, նույնիսկ հրեական կազմակերպությունները: ԱՄՆ նախագահը վերջում պետք է ստորագրություն դնի, երբ ամբողջ ամերիկյան հասարակությունը և իշխանությունը կճանաչի, ինչն անշուշտ լինելու է:
Քաղաքագետը նշել է. “Նախկինում տեսակետ ունեի, որ ԱՄՆ քաղաքականությունը զսպում էր Եվրոպայում ցեղասպանության ճանաչմանը, որն այժմ չկա: Հարցն այն է, որ ցեղասպանությունը որպես ճանաչման սպասող իրադարձություն, չի աշխատում կամ շատ վատ է աշխատում: Այն պետք է աշխատի արդեն որպես ճանաչված ձևաչափ”:
Մուրադյանի կարծիքով, ցեղասպանության հարցը եղել է Թուրքիային զսպելու միջոց եվրոպացիների համար, իսկ Շվեդիայի խորհրդարանում ընդունումը, իսկ այնուհետև վարչապետի ներողությունը, ինչպես նաև Քլինթոնի հայտարությունը, որ հարցը չպետք է մտնի Կոնգրես, ընդամենը սպեկուլյացիաներ են, որ միշտ կիրառել է Արևմուտքն այս հարցում:
Նա նշել է նաև, որ ցեղասպանության ճանաչման հարցն ավելի է ակտիվանալու, իսկ Հայ դատը արդեն սկսելու են ֆինանսավորել արևմտյան պետությունները:
Wednesday, March 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment