Tert.am. 13-3-2010- ԱԺ «ՀՀԿ» խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մասին ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը ոչ կոռեկտ է համարում։
«Կարծում եմ՝ ոչ կոռեկտ որակումները որևէ մեկին պատիվ չեն բերում: Եթե պարոն Հովհաննիսյանը, թուրքերի հետ Դաշնակցության հաջող բանակցություններ ասելով, նկատի ունի երիտթուրքերի հետ մերձեցումը կամ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, ապա չեմ կարծում, որ հայությունը համամիտ է նրա հետ»,– ասաց Գագիկ Մելիքյանը՝ Tert.am–ի խնդրանքով մեկնաբանելով Վահան Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե «նախարարը չէր ծնվել, երբ Դաշնակցությունը բանակցություններ էր վարում և հաջողությամբ էր վարում»։
Saturday, March 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment