Saturday, March 13, 2010

Էլհան Պոլուխով. «Մադրիդյան նորացված փաստաթուղթը ԼՂ հարցի կարգավորման հետագա բանակցությունների հիմքն է»

Report.am. 13-3-2010- «Մադրիդյան նորացված փաստաթուղթը, որի շուրջ վերջին շրջանում, տարաբնույթ հարցեր են բարձրացվում և քննարկվում, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հետագա բանակցությունների հիմքն է», -ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը` ավելացնելով. «Այս իրավիճակում Հայաստանը այդ սկզբունքների առումով հստակ պատասխան չի տալիս, դրանով իսկ դժվարացնելով բանակցային գործընթացի առաջընթացը: Հայկական կողմը պետք է հասկանա, որ առաջարկված սկզբունքները հնարավորություն են՝ Լեռնային Ղարաբաղի հարցում փոխհամաձայնության հասնելու համար: Հայկական կողմից կառուցողական դիրքորոշումը կարող է լրջորեն ազդել հետագա բանակցային գործընթացի վրա», -հավելել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղարը:

No comments: