News.am. 15-3-2010- Իրանական պատվիրակությունը երկրի ներքին գործերի նախարար Մուստաֆա Մուհամմեդ Նեջարի գլխավորությամբ ապրիլի վերջին, մայիսի սկզբին կայցելի Ադրբեջան: Այցի ընթացքում, ինչպես հաղորդել է ՆԳ փոխնախարար Մեհդի Մուհամմեդիֆերը, նախարարին ուղեկցելու են Իրանի չորս նահանգների ղեկավարներ եւ կառավարության պաշտոնատար անձինք, հայտնում է MEHR գործակալությունը:
Բաքվում կայանալիք հանդիպումներում, ըստ աղբյուրի, քննարկվելու են տնտեսության եւ անվտանգության ոլորտներում երկու երկրների համագործակցության հարցերը:
Ըստ փոխնախարարի, նախարարը Բաքվում ստորագրելու է մի շարք փաստաթղթեր անվտանգության ոլորտում:
Monday, March 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment