
News.am. 24-3-2010- Շվեդիայի խորհրդարանում 1915թ. դեպքերի վերաբերյալ հայկական օրինագծի ընդունումից հետո շվեդական կառավարության ձեռնարկած քայլերը ցուցադրական բնույթ են կրում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Թուրքիայի ձայնի» փոխանցմամբ, Դավութօղլուն նշել է նաեւ, որ Շվեդիայում Թուրքիայի դեսպան Զերգյուն Կորություքը առաջիկայում կարող է վերադառնալ իր պաշտոնին:
Հիշեցնենք, որ Շվեդիայի խորհրդարանը (Ռիկստագ) մարտի 11-ին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ։ Բանաձեւն ընդունվել է 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Բանաձեւից անմիջապես հետո Թուրքիան ետ էր կանչել Ստոկհոլմում իր դեսպանին, իսկ Շվեդիայի կառավարությունը անմիջապես հայտարարել էր, թե իրենք դեմ են եղել նման օրինագծին: Մասնավորապես՝ Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը Թուրքիայի վարչապետ Էրդողանին ասել էր. «Կառավարության անունից հայտարարում եմ, որ մենք կտրուկ դեմ ենք եղել հիշյալ օրինագծի ընդունմանը, բայց չենք կարողացել կանխել այն: Այդ ամենը եղել է ներքին քաղաքական զարգացումների արդյունք: Սակայն չպետք է թույլ տալ, որ դա ազդի թուրք-շվեդական հարաբերությունների վրա: Շվեդիան այսուհետ եւս կշարունակի աջակցել Թուրքիային՝ ԵՄ-ի անդամակցության ճանապարհին եւ այլ ոլորտներում»:
No comments:
Post a Comment