/PanARMENIAN.Net/ 24.03.2010 - Մարտի 25-ին եւ 26-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) կազմակերպում է հայ-թուրքական փորձագիտական քննարկումներ` Ստամբուլում գործող Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի մասնակցությամբ եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:
Հանդիպումը հանդիսանում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետագա քայլերը» նախագծի մի մասը, որը նպատակ ունի կապեր հաստատել եւ զարգացնել փոխըմբռնումը հայ եւ թուրք ոչ կառավարական, լրատվական եւ
գործարար օղակների ներկայացուցիչների միջեւ: Քննարկման ընթացքում մասնակիցները հատուկ ուշադրության չեն արժանացնելու արձանագրությունները, այլ փորձելու են վերլուծել հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումները, ինչպես նաեւ անդրադառնալու են այն հարցին, թե ինչ քայլեր պետք է արվեն հանրային դիվանագիտության շրջանակներում` Հայաստան-Թուրքիա հարաբերություններում դիվանագիտական փակուղու խնդրի հետ կապված:
Հանդիպմանը կմասնակցեն մի շարք հայ եւ թուրք նախկին դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնի փորձագետներ եւ ԶԼՄ մասնագետներ Թուրքիայից եւ Հայաստանից, ասվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Thursday, March 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment