Tert.am. 13-3-2010- Բիրտանական Financial Times պարբերականը, անդրադառնալով Թուրքիայում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության և աշխարհիկների միջև ընթացող պայքարին, գրում է, որ այսօրվա Թուրքիայի հիմնական խնդիրը երկրում ազդեցիկ ընդդիմության բացակայությունն է:
«Թուրքիայում նեոիսլամիստների և աշխարհիկների միջև պայքարը պարբերական բնույթ է կրում: Դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ քեմալականները չեն կարողանում ընտրվել»,- գրում է Financial Times-ը` նշելով, որ այսօրվա ընդդիմությունը «բանակին և դատական համակարգին սադրելուց բացի այլ ռազմավարություն չունի»:
«Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության դեմ ազդեցիկ ընդդիմություն կանգնած չէ: Եվ քանի դեռ չկա ձևավորված ազդեցիկ ընդդիմադիր ուժ, երկրում ճգնաժամը շարունակվելու է»,- գրում է թերթը:
Saturday, March 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment