7Or.am. 13-3-2010- Այսօր /մարտի 13-ին/ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում զորակոչի նախապատրաստման եւ անցկացման հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել այս առնչությամբ նախկինում տրված հանձնարարականների կատարմանն, ինչպես նաեւ համապատասխան գերատեսչություններին նոր հանձնարարականներ են տրվել զորակոչիկների հաշվառման, կցագրման ու բուժզննման կանոնակարգերը հստակեցնելու վերաբերյալ:
Նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների համալիր ծրագիրը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության' Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի եւ Եվրամիության հետ համագործակցության շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարմանն, ինչպես նաեւ ոստիկանության ծառայության նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը:-
Saturday, March 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment