Monday, March 15, 2010

Ա.Իսկանդարյան. «Օբաման չի արտասանի GENOCIDE»

Panorama.am. 15-3-2010- Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը բավականին ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլինի հրավիրել է նախագահ Սերժ Սարգսյանին այցելել ԱՄՆ: Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին Վաշինգտոնում կկայանա Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովը: Այս մասին քաղաքագետն ասաց լրագրողների հետ հանդիպման ընթացքում և ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ թուրքերը ետ են կանչել դեսպանին այդ երկրից. «Ինչպե՞ս հիմա Էրդողանը կարող է մեկնել ԱՄՆ և եթե մեկնի` ի՞նչ է տեղի ունենալու, սա շատ հետաքրքիր է»,-ասաց քաղաքագետը: Հնարավոր այս այցը շատ քաղաքական գործիչներ որակել են իբրև հերթական ծուղակ, որը հնարավորություն կտա նախագահ Օբամային ապրիլի 24-ին դարձյալ չարտասանել Ցեղասպանություն բառը: Պատասխանելով Panorama.am-ի թղթակցի հարցին, թե համաձա՞յն է նա այս տեսակետի հետ, Ա.Իսկանդարյանը նշեց, թե անցյալ տարի կանխատեսել էր, որ Օբաման չի արտասանի GENOCIDE-ը և այդպես էլ եղավ: Մեկ տարի անց ևս նա կարծում է այդպես. «Ինչ ասես կնշվի, բայց կոնկրետ Ցեղասպանությունը` ոչ»,- ասաց նա:

No comments: