Thursday, April 1, 2010

Ծիծաղը, դրական զգացումը բարելավում են մարդկանց զարկերակների առողջությունը. Այսօր ծիծաղի օրն է

Panorama.am. 1-4-2010- Ծիծաղը, դրական զգացումը բարելավում են մարդկանց զարկերակների առողջությունը. բժիշկներն ասում են, որ ծիծաղելիս մարդկանց զարկերակներն ընդարձակվում են, որի շնորհիվ արյունն ավելի մեծ քանակությամբ է հոսում նրանց մարմնում։ Ծիծաղը նվազեցնում է սթրեսի հորմոնների արտադրությունը մարմնում։ Իսկ սրտաբուխ ծիծաղը կարող է զարկերակներին այնքան օգտակար լինել, որքան կեսժամյա թեթևս վազքը։ Այսօր աշխարհի բոլոր երկրներում տոնում են ծիծաղի օրը: 2006 թվականի Հայաստանի կառավարության որոշմամբ, այս օրը պետականորեն ճանաչվեց որպես հումորի և երգիծանքի պաշտոնական օր: Այս օրը ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խումբը կազմակերպել է մի շարք տոնկան միջոցառումներ, իսկ կարգախոսն է` «Միացեք բոլոր ջրիկներ»:Օրվա ընթացքում անցկացվելու են բազմաթիվ տոնական միջացառումներ, երգիծաքանդակների, երգիծանկարների ցուցահանդեսներ, երգիծական ֆիլմերի դիտումներ, երգիծական թատերական ներկայացումներ, շոուներ: Տոնախմբությունը ավարտվելու է Արամ Խաչատրյանի համերգասրահում կայանալիք «Մեկից մեկ» երգիծական շքահանդեսով:

No comments: