Thursday, April 1, 2010

Շոկոլադը նվազեցնում է սրտի կաթվածի վտանգը

Tert.am. 1-4-2010- Գերմանացի հետազոտողները ութ տարվա ընթացքում ուսումնասիրել են 35-ից մինչև 65 տարեկան մոտ 20 հազ. մարդկանց առողջական վիճակը և բացահայտել սրտանոթային հիվանդությունների կապը շոկոլադի հետ։ Այս մասին հաղորդում է newsland.ru-ն։ Նրանց մոտ, ովքեր օրական կերել են մոտ 7,5 գ շոկոլադ, սրտի կաթվածի վտանգը 39%-ով ավելի ցածր է եղել, քան նրանց մոտ, ովքեր օրական օգտագործել են միջինը 1,7 գ շոկոլադ։ Երկու խմբերի միջև շոկոլադի օգտագործման տարբերությունը կազմում է 6 գ, ինչը համարժեք է մեկ շոկոլադե կոնֆետի։ Ուսումնասիրության արդյունքում նաև պարզվել է, որ մասնակիցների 57%-ը նախընտրում է կաթնային, 24%-ը՝ մուգ և 2%-ը՝ սպիտակ շոկոլադ։ Գիտնականները կարծում են, որ «շոկոլադն իր ազդեցությունն ունի արյան ճնշման վրա, ինչն իր հերթին անդրադառնում է սրտանոթային հիվանդությունների վտանգի վրա»։ Շոկոլադի նման ազդեցության պատճառը կակաոյի մեջ առկա ֆլավոնոլն է։ Ի դեպ, մուգ շոկոլադը պարունակում է ավելի շատ կակաո, ինչը նշանակում է, որ դրա ազդեցությունն ավելի մեծ է։

No comments: