Tert.am. 22-4-2010- Ադրբեջանը լայնածավալ պատերազմական գործողություններ չեն սկսվի, սակայն տեղային բախումները չեն բացառվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` նշելով, որ ամեն դեպքում պատերազմի նախաձեռնողն Ադրբեջանը կլինի: «Մեծ հաշվով պատերազմն այսօր Ադրբեջանին է ձեռնտու, սակայն առանց գերտերություններից որևէ մեկի շատ գործուն աջակցության լայնածավալ պատերազմ այդ երկիրը չի նախաձեռնի»,- նշեց նա:
Մելիքյանի խոսքով` Ադրբեջանն այսօր պատերազմի մասին խոսելով` սպառնում է նաև միջազգային հանրությանը: Ամեն դեպքում, ըստ Մելիքյանի, այսօր Ադրբեջանը հայտնվել է դժվարին իրավիճակում: Դրանով էլ պայմանավորված` կարող է նաև անկանխատեսելի քայլեր կատարել:
«Քանի դեռ թուրք-ամերիկայն հարաբերությունները բարվոք վիճակում էին կամ գոնե այսչափ սառեցված չէին, Ադրբեջանը թուրքամետ և, բնականաբար, ամերիկամետ շրջանակներում էր իրեն պահում: Հայ-թուրքական գործըթացը որոշակի փոփոխություններ առաջացրեց և՛ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում: Թուրք-ամերիկյան հարաբերությունների սառեցումը հանգեցրեց նրան, որ թուրքերն սկսեցին մտածել ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման մասին: Թուրքերի ռուսամետ հայտարարություններից հետո Ադրբեջանը ևս դեմքով դեպի Ռուսաստանը շրջվեց»,- մանրամասնեց Մելիքյանը:
Ըստ նրա` ստեղծված իրավիճակում Արբեջանի համար մեծ խնդիր է, թե ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումն Արցախի հարցում իրեն ինչ կտա:
Thursday, April 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment