Thursday, April 8, 2010

Էրդողանը ՀՀ նախագահի հետ երկկողմ հանդիպում է հայցել Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում

PanARMENIAN.Net - 7 ապրիլի 2010 - Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով այսօր ընդունել է նրա հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիլիօղլուին: Բանագնացը ՀՀ նախագահին է փոխանցել Թուրիքայի վարչապետի գրավոր եւ Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի բանավոր ուղերձները: Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը Թուրքիայից ակնկալում է գործնական քայլեր, որոնք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացում կերաշխավորեն վճռական տեղաշարժ: Բանագնաց Սինիլիօղլուն ՀՀ նախագահին է փոխանցել թուրքական կողմի հավաստիացումները հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում առաջընթաց ապահովելու պատրաստակամության վերաբերյալ: Իր բանագնացի միջոցով Թուրքիայի վարչապետը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկկողմ հանդիպում է հայցել Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

No comments: