Friday, April 2, 2010

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող թուրք փաստաբանի դեմ դատական հայց է առաջադրվել

/PanARMENIAN.Net/ 01.04.2010 - Թուրք փաստաբան Սերհաթ Քամիլ Զորը դատական հայց է ներկայացրել իր գործընկեր Ջելիլ Էզմենի դեմ, որը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայց է ներկայացրել դատարան: Զորը Էզմենին մեղադրել է պետական կառույցների հասցեին զրպարտության եւ թուրք ժողովրդին վարկաբեկելու մեջ` հայտնելով, որ նրա արարքը հակասում է մասնագիտական պարտականություններին, գրում է թուրքական Zaman թերթը: Իր հայցում թուրք փաստաբանը նշել է նաեւ, որ ինքը ծնունդով Էրզրումից է, որտեղ շատ բնակավայրեր հայկական ու հունական անվանումներ են կրում: Ավելի վաղ քաղաքացիական գործերի դատարան էր դիմել փաստաբան Բենդալ Ջելիլ Էզմանը, որը պահանջել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Փաստաբանի հայցում նաեւ Թալեաթ փաշային ու նրա համախոհներին մեղավոր ճանաչելու, եւ Թալեաթի անունը կրող փողոցներն ու պուրակները վերանվանելու պահանջ է պարունակվում:

No comments: