Ինչպես հայտնել էր Haynews.am-ը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը որոշում է կայացրել ապրիլի 12-ին մասնակցել Վաշինգթոնում կայանալիք միջուկային անվտանգության համաժողովին, ինչպես նաև առաջիկա երկուշաբթի հետ ուղարկել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանին, ով հետ էր կանչվել ԱՄՆ Ներակայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի ընդունումից անմիջապես հետո:
Նշվում է, որ Էրդողանն այդ հայտարարությունն արել է ուրբաթօրյա մահմեդական աղոթքից հետո` լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: Էրդողանը նշել է, որ այդ որոշումը կայացրել է իր ընկերների հետ, իսկ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս միջուկային անվտանգության հարցերին: Վերջինս նաև նշել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների լարվածությունը զգալի նվազել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջև վերջերս կայացած հեռախոսազրույցից հետո:
Saturday, April 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment