Tuesday, April 6, 2010

Թուրքիան և Ռուսաստանը կարող են վերացնել վիզային ռեժիմը

Aysor.am. 6-4-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մայիսին Անկարա կատարվելիք այցի շրջանակներում Թուրքիան և Ռուսաստանը կարող են վերացնել երկու երկրների միջև առկա վիզային ռեժիմը: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիմ` հղելով թուրքական լրատվամիջոցներին: Ներկա պահին ՌԴ քաղաքացիների համար` Թուրքիա այցելելիս, գործում է մուտքի պարզեցված ռեժիմը. արտոնագիրը ձևակերպվում է մուտքի ցանկացած կետում: «Մեծ հավանականությամբ մենք մեծարգո պարոն Մեդվեդևի հետ կստորագրենք բարձր մակարդակի ռազմավարական համագոծակցության մասին համաձայանգիրը և կվերացնենք վիզային ռեժիմը»,- ասել է Էրդողանը Սարաևոյում: Ըստ թուրք վարչապետի, վիզաների վերացումը կդառնա երկու առաջատար առևտրատնտեսական գործընկերների «փոխադարձ վստահության» արտահայտում: «Ո՞վ կկարողանար նախկինում մտածել, որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են վերացնել վիզաները», - հավելել է Էրդողանը, նշելով, որ Անկարան վերջին յոթ տարիների ընթացքում արդեն չեղյալ է հայտարարել վիզային ռեժիմը 25 երկրների հետ:

No comments: