Tuesday, April 6, 2010

ԱՄՆ կոնգրեսականները հանդես են եկել Էրդողանի եւ Պետդեպարտամենտի քննդատությամբ

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net - 6 ապրիլի 2010 - Կոնգրեսականներ Ջիմ Կոստան եւ Ադամ Շիֆը հանդես են եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության դեմ անօրինական հայ ներգաղթյալների արտաքսման մասին: “Հայտարարությունը նախատեսված է Հայաստանին վախեցնելու համար և հենց այդպես Անկարան պատասխանում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը”,- ասվում է կոնգրեսականների ուղեձում, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Ադամ Շիֆի խոսքերով, Անկարան օգտագործում է հայերին որպես “կենդանի թիրախ”: Իր հերթին ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Ջիմ Կոստան ընդգծեց, որ Թուրքիայի սպառնալիքներն անպատասխանատու քայլ են` հաշվի առնելով, որ հայ-թուրքական հարաբերությունները կախված են Հայոց ցեղասպանությունից: “Կոնգրեսականներ Կոստան և Շիֆը հանդես են եկել ուժեղ և սկզբունքային մեկնաբանություններով, որոնք դատապարտում են Էրդողանի սպառնալիքները հայերի արտաքսման մասին: Նրանց դիրքորոշումները սուր հակասության մեջ են Պետդեպարտամենտի դիրքորոշման հետ, որն աշխատում է ամեն ինչ հանգեցնել ներգաղթի պարզ հարցին: Էրդողանի հայտարարությունները պարզ են, ինչպես նաև նրա ակնհայտ մտադրությունն` օգտագործել 1915-ի ուրվականը վախեցնելու համար հայ ժողովրդին”,- հայտարարել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ցանկացած պահին կարող է վտարել հայ անօրինական ներգաղթյալներին, որոնք բնակվում են Թուրքիայում:

No comments: