Monday, April 5, 2010

Ստամբուլ-Երեւան երթուղին լրացվելու է նորագույն տեխնոլոգիաներով համալրված ավտոբուսներով

News.am. 5-4-2010- Թուրքական Metro ուղեւորափոխադրող ընկերությունը հայտնել է, որ ձեռք է բերել 30 նոր «Մերսեդես Թրավեգո 2+1» ավտոբուսներ` ընդհանուր 15 միլիոն դոլար արժողությամբ, որոնք կօգտագործվեն ինչպես արաբական երկրների, այնպես էլ Հայաստանի հետ ուղեւորափոխադրումների մեջ: Թուրքական Turizmdebusabah կայքէջի փոխանցմամբ` նոր «Մերսեդես Թրավեգո 2+1» մոդելի ավտոբուսները համալրված են նորագույն տեխնոլոգիաներով: Ավտոբուսներում առկա են 38 նստատեղ` մի շարքում 2, իսկ մյուսում` 1 հոգու համար նախատեսված նստատեղով: Ամեն նստատեղի դիմաց կա հեռուստացույց, բազմաթիվ երաժշտական ալիքներով համալրված, ռադիո, ինտերնետ, Wi-Fi, նոթբուքների համար նախատեսված էլեկտրական սնուցման հանգույցներ եւ այլ մուլտիմեդիա հնարավորություններ:

No comments: