«ԱԶԳ», 08-04-2010- Այս թեմայով ապրիլի 28-ին դասախոսական երեկո է կազմակերպվելու Բելմոնտի (Մասաչուսեթս) «Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի» (ՀՈՒՀԱԱ) կենտրոնում, նպատակ ունենալով հասարակության ավելի լայն շրջանակներին ներկայացնելու Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտում (ՄՏԻ) մարտի 13-ին անցկացված նույն թեմայով «Վիլսոնից Օբամա» գիտաժողովի նյութերն ու եզրակացությունները:
Այս մասին մեզ հասցեագրված մամուլի հաղորդագրությունն ավելացնում է, որ գիտաժողովի մասնակիցներից Սյուզան Մորանյանն ու Մարկ Մամիկոնյանը մասնակցելու են այս դասախոսությանը, ներկայացնելով իրենց զեկուցումների առավել ընդարձակ տարբերակները: ՀՈՒՀԱԱ-ի տնօրենների խորհրդի անդամ եւ Հայ կանանց միջազգային ասոցիացիայի նախագահ դոկտ. Սյուզան Մորանյանը խոսելու է «Ամերիկայի արտաքին քաղաքականությունը եւ 1915-1927 թթ. հայերի ցեղասպանությունը» թեմայով, իսկ ՀՈՒՀԱԱ-ի ակադեմիական հարցերի գծով տնօրեն եւ Հայկական ուսումնասիրությունների ընկերության փոխնախագահ Մարկ Մամիկոնյանն անդրադառնալու է «Թուրք-հայկական հաշտեցումը եւ դեպի Օբամայի «Մեծ եղեռն» տանող ճանապարհը» թեմային:
Որպես համակարգող հանդես է գալու ՄՏԻ-ի կոնֆերանսի կազմակերպիչներից դոկտ. Պետրոս Տեր-Մաթոսյանը:
Thursday, April 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment