News.am 6-4-2010- Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ այդ ոլորտում ձեռնարկվող քայլերն են քննարկվել այսօր՝ ապրիլի 6-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար Յանեշ Լենարչիչի հանդիպմանը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ Հայաստան-ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համագործակցությանն առնչվող հարցեր:
Նախարար Նալբանդյանը նշել է, որ Երեւանը կարեւորում է համագործակցությունը գրասենյակի հետ եւ պատրաստ է շարունակելու սերտ համագործակությունն այդ ուղղությամբ:
Զրույցի ընթացքում արծարծվել է գրասենյակի գործունեությունը ընտրական գործընթացների բարելավման եւ դիտորդական առաքելություն իրականացնելու հարցում, որի արդյունքների ու եզրակացությունների շուրջ քննարկումներն ու աշխատանքն օգտակար են այդ ոլորտում առաջընթաց գրանցելու համար:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԺՀՄԻԳ-ի տնօրենի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից հակահայկական ու ազգային թշնամանք սերմանող քարոզչության վրա` նշելով, որ դա ԵԱՀԿ չափանիշների բացահայտ խախտում է:
Wednesday, April 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment