Thursday, April 8, 2010

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ. Կարիք չկա Թուրքիային հիշեցնել իր ստանձնած պարտավորությունների կատարման մասին

News.am. 7-4-2010- Թուրքիայի արտգործնախարարության մամլո խոսնակ Բուրաք Օզուգերգինը հայտարարել է, որ կարիք չկա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիային հիշեցնել իր պարտավորությունների կատարման մասին: Թուրքական Turkishny կայքէջի փոխանցմամբ` Բուրաք Օզուգերգինը նշելով, որ Թուրքիան «զրո խնդիր հարեւանների հետ» սկզբունքը վերածել է լավ հարեւանություն սկզբունքի` ասել է. «Թուրքիան հարեւան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման սկզբից ի վեր, ցուցադրել է ուժեղ քաղաքական կամք տարածաշրջանային խաղաղության եւ կայունության տեսլականի շրջանակներում: Հարավային Կովկասում մնայուն խաղաղության, կայունության եւ բարգավաճմանը անհրաժեշտ է Թուրքիայի այդ քաղաքական ուժեղ կամքը: Այնպես, որ կարիք չկա Թուրքիային հիշեցնել իր ստանձնած պարտավորությունների կատարման մասին»,-նշել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Բուրաք Օզուգերգինը:

No comments: