Tert.am. 7-4-2010- Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղար Համադուն Տուրենը հայտարարել է, որ Հայաստանը շարժական հեռախոսակապի թափանցելիության մակարդակով ԱՊՀ-ում զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին և Ուկրաինային։ Հայ-ռուսական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը Տուրենն ասաց, որ մինչև 2009թ. սկզբի դրությամբ նախորդ հինգ տարվա ընթացքում Հայաստանի բջջային կապի շուկայում բաժանորդների թիվն ավելացել է 90%-ով և անցած տարվա սկզբին շուկայի թափանցելիության մակարդակը կազմել է 100%։
Նա նաև նշեց, որ Հայաստանում նաև տպավորիչ աճ է արձանագրվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ըստ Brainbench's Global Skills IT-ի զեկույցի` Հայաստանը բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՏՏ ոլորտի դիպլոմների մակարդակով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը` զիջելով միայն ԱՄՆ-ին։
Միևնույն ժամանակ, նա արձանագրեց, որ Հայաստանում ինտերնետ հասանելիության և լայնաշերտ ինտերնետի մակարդակը շարունակում է մնալ ցածր մակարդակի վրա։
Wednesday, April 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment