News.am. 5-4-2010- Ինչպես ամբողջ աշխարհի քրիստոնյաները, Թուրքիայի Դիաբեքիր քաղաքում ապրող հայերը ապրիլի 4-ին եւս տոնել են Սուրբ Զատիկը:
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ` Դիարբեքիրի Ս. Մարիամ աստվածածին եկեղեցում իրականացված պատարագին 50 հոգի է մասնակցել: Պատարագից հետո հայ հավատացյալները սկսել են տարբեր գույներով ներկված ձվերով միմյանց հետ մրցել:
Եկեղեցում ծառայություն իրականացնող քահանան ասել է, որ Սուրբ Զատիկը մեծ ոգեւորությամբ են նշել` ասելով. «Ցանկանում եմ, որ այս տոնը ամբողջ աշխարհին բերի խաղաղություն եւ սեր»:
Monday, April 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment