Tuesday, April 6, 2010

Թուրք նախկին պաշտոնյան հայերից ներողություն է խնդրում

News.am. 6-4-2010- Թուրքական հայտնի Taraf թերթը իր էջերում ներկայացրել է Դիջլե շրջանի նախկին քայմաքամ (շրջանում պետական գործերով պատասխանատու) Նեջաթ Յարդըմջըի նամակը, որում վերջինս ներողություն է խնդրում բոլոր հայերից: Թուրք նախկին պաշտոնյան իր նամակը սկսում է նրանից, որ իր հարազատներից մեկը տարիներ առաջ Հաթայի Սամանդաղի (Կիլիկիա) նախկինում հայկական Բիթյաս գյուղում տուն էր գնել: «Բայց ի՜նչ գյուղի տուն։ Այն մեր քաղաքի բնակարանից ավելի շքեղ էր: Երկու բարեկամ ընտանիքով այդ տան մեջ մեկ ամառ անցկացրեցինք: Նման գեղեցիկ եւ ուրախ հանգիստ, երբեք չեմ ունեցել: Իմ այս պատմածը տեղի է ունեցել 65 տարի առաջ: Այսինք այդ ժամանակ Taraf-ի աշխատակիցների եւ ընթերցողների մեծ մասը դեռ չէին ծնվել: Հիմա մտածում եմ` ինչպիսի դաժան իրավիճակում են եղել այդ գյուղում բնակված հայերը, որ ստիպված թողել հեռացել են իրենց բնակավայրից: Հրանտ Դինքի գլխավորությամբ, Taraf-ում աշխատող Էթյեն Մահչուփյանից, Մարգար Եսայանից եւ բոլոր հայերից ներողություն եմ խնդրում»,-ամփոփում է իր նամակը թուրք նախկին պաշտոնյան:

No comments: