Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Թուրքիայում է։ Ապրիլի 2-ի այցի շրջանակներում Մեհթիևը Ստամբուլի «Չիրիգան» պալատում հանդիպել է Թուրքիայի առաջատար ԶԼՄ-ի ներկայացուցիչների հետ։
Նախագահի աշխատակազմի ղեկավարը մանրամասնորեն խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշման մասին։ Նա նշել է, որ Ադրբեջանի ժողովուրդը բավարարված է Թուրքիայի ղեկավարության հայտարարություններով, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն հաստատվի, քանի դեռ ադրբեջանական տարածքներն ազատագրված չեն օկուպացիայից. «Պաշտոնական Երևանը բանակցությունների ընթացքում ոչ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում՝ հայտնելով իր անհամաձայնությունը մադրիդյան սկզբունքների վերաբերյալ։ Ճիշտ է, այդ սկզբունքները չեն բավարարում նաև Ադրբեջանին, բայց մենք դա որպես փուլ ենք դիտարկում։ Ցավոք, ԵԱՀԿ ՄԽ-ն, որը 20 տարի է՝ զբաղվում է հակամարտության կարգավորմամբ, ագրեսոր Հայաստանից չի պահանջում վերջ դնել օկուպացիային։ Ներկայումս Ադրբեջանը զարգացնում է ռազմական արդյունաբերությունը և ուժեղ բանակ է կառուցել։ Մենք իրավունք ունենք ցանկացած ճանապարհով ազատել մեր հողերն օկուպացիայից։ Ադրբեջանում բավարարվածությամբ են ընդունում նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ վերջերս Թուրքիայի և Ռուսաստանի ջանքերի ուժեղացումը։
Ըստ «Trend»-ի
Saturday, April 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment