Եվրոպայի հայերի համագումարը բաց նամակ է ուղղել Գերմանիայի Դաշնային կառավությանը, բունդեսթագին և արտգործնախարարությանը՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանոթյունը։
«Հայ ժողովրդի տառապանքներով լի պատմությունը խաղագնդակ է դառնում այն ազգերի համար, որոնք շահադիտական հաշտության են ձգտում: Հաշտության անհերքելի նախապայմանը մեղքի ճանաչումն է, փաստացիության ճանաչումը: Միայն այդ դեպքում է կարող բանակցությունների հիմք լինել իրական հաշտության համար: Հիշատակի մշակույթը Եվրոպայում անգնահատելի արժեք ունի: Դաշնային կառավարությունը պետք է հնարավորինս խուսափի նման արժեքը առևտրի առարկա դարձնելուց»,- նշվում է եվրոպահայերի ծավալուն նամակում:
Համագումարը կոչ է անում Դաշնային կառավարությանը և Բունդեսթագին լուրջ ընդունել Գերմանիայում ապրող վաթսուն հազարանոց հայ համայնքի պահանջը և անկեղծորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Թուրքիայից բացահայտ պահանջել, որ նա Օսմանյան կայսրության՝ հայ բնակչության նկատմամբ կատարված ցեղասպանությունը որպես պատմական փաստ ճանաչի և իրերն իրենց անուններով կոչի:
Friday, April 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment