Saturday, April 3, 2010

Չինաստանը հակված չէ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում սատարելու արևմուտքին

Panorama.am. 2-4-2010- Չինաստանը համաձայնվել է Իրանի հետ, որ միջազգային պատժամիջոցները վերջինիս միջուկային ծրագրի դեմ «կորցրել են իրենց արդյունավետությունը»: Ինչպես տեղեկացնում է Ֆրանս Պրես (France Press) գործակալությունը, այս մասին հայտարարել է Իսլամական հանրապետության միջուկային հարցերով բանակցող Սաիդա Ջալալին: Ըստ աղբյուրի, երկու կողմերի միջև նման համաձայնություն ձեռք է բերվել Ջալալիի Պեկին կատարած պաշտոնական այցի ժամանակ: «Բանակցությունների ժամանակ շատ հարցեր բարձրացվեցին, և Չինաստանը համաձայնվեց մեր տեսակետի հետ: Մենք երկուստեք ընդգծեցինք, որ պատժամիջոցները կորցրել են իրենց արդյունավետությունը », - իրանցի պաշտոնյայի խոսքերը վկայակոչում է գործակալությունը: Ըստ Ջալալիի, արևմուտքը պետք է փոխի իր «սխալ մեթոդները» և վերջ տա «նոր պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներին»: Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր չինացի գործընկեր Հու Ձինթաոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել էր համատեղ ջանքերով Իրանից միջազգային պարտականություններին հետեւելու անհրաժեշտությունը: Ավելի վաղ, ամերիկյան ներկայացուցիչները հայտարարել էին, որ Չինաստանը համաձայնել է Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման շուրջ «լուրջ քննարկումներ» անցկացնել, չնայած որ նախկինում Պեկինը չէր բացառել նոր պատժամիջոցների սահմանման հավանականությունը:

No comments: