News.am. 2-4-2010- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը Կենտրոնական Ասիա կատարած այցի շրջանակներում ապրիլի 1-ին ժամանել է Բաքու եւ հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին:
Ինչպես նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, հանդիպման թեման եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Ադրբեջանի նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը եւ ադրբեջանական դիրքորոշումն այդ հարցում: Մամեդյարովը նկատել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն միջազգային իրավունքի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Պան Կի Մունը հակամարտության շուտափույթ կարգավորման հույս է հայտնել եւ նշել, որ կարգավորումը դրական կազդի ողջ տարածաշրջանի վրա:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ, հաղորդում է ադրբեջանական Trend News-ը:
Saturday, April 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment