PanARMENIAN.Net - 24 ապրիլի 2010 - Ապրիլի 23-ի երեկոյան Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի և “Զորի Զորյան” երիտասարդական միության նախաձեռնությամբ Ախալցխայի հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մեկնարկեց ջահերով երթ դեպի քաղաքի մարտա թաղամասում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին տեղադրված խաչքար-հուշակոթող:
Երթի մասնակիցները եռագույն դրոշներն ու վառված ջահերը ձեռքերին բարձրաձայն կոչ են ուղղել Վրաստանի իշխանություններին ևս հետևել քաղաքակիրթ աշխարհի մի շարք պետություններին ու ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը:
Հասնելով խաչքար-հուշակոթող, ջահերով երթի մասնակիցները Ախալցխայի քահանա Տ.Մանուկ Զեյնալյանի գլխավորությամբ աղոթք են հղել առ Աստված անմեղ զոհերի հոգիների հանգստյան համար, որից հետո երիտասարդները հանդես են եկել Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով, այնուհետեւ կատարել են հայրենասիրական երգեր:
Saturday, April 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment