Panorama.am. 24-4-2010- 95 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում կատարեցին ծրագրված ոճրագործություն՝ ոչնչացնելով 1.5 մլն անմեղ հայերի: Այսօր քրդական համայնքի ներկայացուցիչների հետ անմար կրակի շուրջ ծաղիկներ դնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց համայնքի խորհրդի նախագահ Կնյազ Ասլանովը: Նա մտահոգություն հայտնեց, որ Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը նույնպես պետական մակարդակով ժխտում է այդ ոճրագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը:
«Այսօր մենք քուրդ ժողովրդի անունից խոնարհվում ենք անմեղ զոհերի հիշատակի առջև, միաժամանակ դատապարտում ենք թուրքական իշխանության կատարած այդ ոճրագործությունը, կոչ ենք անում թուրքական պետությանը ընդունել հայերի Ցեղասպանությունը, հրապարակավ ներողություն խնդրել հայերից և կանգնեցնել քրդերի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը»,- ասաց Հայաստանում քրդական համայնքի խորհրդի նախագահ Կնյազ Ասլանով:
Քրդական համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ Ծիծեռնակաբերդ էին եկել Ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառներով:
Saturday, April 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment