Monday, April 5, 2010

Ադրբեջանը հասկանում է այնպես, ինչպես իրեն է ձեռնտու

Report.am. 5-4-2010- «Ադրբեջանը երբեք չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հայ և ադրբեջանցի բնակիչներին միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ այսինքն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ինքնորոշման իրավունք ընձեռելուց: Այնպես որ, տվյալ դեպքում կարևոր է նշել, որ Ադրբեջանը, հարգելով միջազգային իրավունքը, երբեք չի հրաժարվում իր պարտավորություններից»,- մեկնաբանելով «Շպիգել» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ամենագլխավորը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն է, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը: Անդրադառնալով ՀՀ նախագահի այն մտքին, որ «եթե նախկին Հարավսլավիայի երկրները կարողացան անկախություն ձեռք բերել, ապա ինչու՞ Ղարաբաղը չի կարող նույն բանն անել», Պոլուխովը հիշեցրել է, որ նախկին Հարավսլավիան, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ-ը, «փլուզվեցին պատմական որոշ իրադարձությունների հետևանքով, որի արդյունքում, իմիջիայլոց, անկախություն ձեռք բերեց նաև Հայաստանը»:

No comments: