Monday, April 5, 2010

Հայկական Սփյուռքը չի կարող վստահել Թուրքիային

PanARMENIAN.Net - 5 ապրիլի 2010 - Թուրքիայի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ “Հայաստանը պետք է ազատվի Սփյուռքից”, որին հետևեց հայտարարությունն այն մասին, թե հնարավոր է երկրից 100 հազար անօրինական ներգաղթյալ հայերի արտաքսումը, Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը` որպես լավ ռազմավար, հակառակ դիրքորոշում գրավեց հասարակությանը շփոթեցնելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը: Նրա խոսքերով, թուրքական դիվանագիտությունը պետք է հասկանա, որ “Արևելքի երկրներին և ժողովուրդներին հատուկ մանևրները” և նրանց անկեղծությունն ավելի կասկածելի են հայկական Սփյուռքի աչքում:“Երբ Դավութօղլուն ասում է, որ Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները Հայաստանի և Սփյուռքի հետ, ո՞վ է ստուգում, որ դա այդպես է: Հայկական Սփյուռքի հետ հարաբերությունները լավացնելու միակ միջոցը Հայոց ցեղասպանության հարցը բանակցությունների սեղանի վրա դնելն է”,- ասել է Էքյանն`ավելացնելով, որ հասկանում է հարյուրավոր թուրք լրագրողներին և մտավորականության ներկայացուցիչներին, և հենց այդ պատճառով Թուրքիայի ԱԳՆ-ն Սփյուռքի հանդեպ մոտեցում է փնտրում: “Բարեբախտաբար այսօր անհնար է խաբել միջազգային հանրությանը հռչակագրային հայտարարություններով”,- ասել է Ժան Էքյանը: Միաժամանակ նա նշել է, որ Թուրքիայի և Սփյուռքի միջև երկխոսությունն անհնար է առանց Ցեղասպանության հարցի, նույնիսկ եթե ԱՄՆ-ի հայերը կատարել են գործի կեսը:

No comments: