News.am. 6-4-2010- Այսօր` ապրիլի 6-ին, Վաշինգտոն է մեկնել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը, ով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հայկական բանաձեւի ընդունումից հետո հետ էր կանչվել Անկարա:
Անկարայի Էսենբողա օդանավակայանում լրագրողների հետ զրույցում դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ից ստացել են համապատասխան ուղերձները, եւ ինքը դրա համար էլ մեկնում է պարտականությունների կատարմանը:
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ` Նամըք Թանը կնախապատրաստի ապրիլի 11-14-ը ԱՄՆ այցելող Թուրքիայի վարչապետի հանդիպումները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Tuesday, April 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment