Panorama.am.6-4-2010- Թուրքիայի վարչապետի Վաշինգտոն կատարելիք այցի թեման թուրքական մամուլում արծարծվում է վերլուծական կանխատեսումների լույսի ներքո: Էլեկտրոնային մամուլի գրեթե բոլոր առաջատարները հնարավոր են համար Սարգսյան-Օբամա-Էրդողան եռակողմ կամ Սարգսյան-Էրդողան երկկողմ ձևաչափով հանդիպումները:
Օրինակ` «CNNTurk»-ը գրում է, որ թեև գագաթաժողովը նվիրված է միջուկային անվտանգության հարցերին, բայց, այնուամենայնիվ, ուշադրության կենտրոնում լինելու են Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի առաջնորդները: Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ` թուրքական լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Օբաման այդ տեսակ գագաթաժողովներում հանդիպում է երկու կամ երեք պետությունների նախագահների կամ վարչապետների հետ: Սովորաբար այդ տեսակ հանդիպումները տեղի են ունենում ոտքի վրա:
«Եվ այսպես, Էրդողանը կհանդիպի՞ Օբամայի և Սարգսյանի հետ և կամ ինչպիսի՞ հանդիպում կլինի, հայտնի կդառնա այս շաբաթվա ընթացքում»,- գրում է թուրքական հիշյալ լրատվամիջոցը:
Նշվում է նաև, որ Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԶԿ - MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին, հիշեցնելով, որ անցած տարի Օբաման հայերեն բառով (Մեծ եղեռն) ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, խստորեն դատապարտել է Վաշինգտոն մեկնելու Էրդողանի որոշումը` համարելով դա ստորացուցիչ քայլ:
Tuesday, April 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment