Monday, April 5, 2010

Ծխել արգելելը Թուրքիայում մահացու հետևանքներ կարող է ունենալ

Թուրքիայի Բուրսա քաղաքի բառերի մեկում մի իրավաբան է սպանվել այն բանից հետո, երբ բառի այցելուներին զգուշացրել է չծխել, հայտնում է Milliyet-ը: Բառում ծխելն արգելված է եղել, սակայն հաճախորդների մեջ եղել են ծխողներ: Թուրք իրավաբանը զգուշացրել է նրանց, որպեսզի չծխեն, ինչին նրանք ագրեսիվ արձագանքել, և վիճաբանություն է սկսվել, որի արդյունքում թուրք իրավաբանը, մահացու վնասվածքներ ստանալով, մահացել է:

No comments: