Monday, April 5, 2010

71-ամյա թուրք միլիարդատիրոջ 18-ամյա կինը ինքնասպանության փորձ է արել

News.am. 5-4-2010- Թուրքիայի հսկա հոլդինգներից մեկի հիմնադիր 71-ամյա Հալիս Թոփրաքի 18-ամյա կինը ամուսնուն պատկանող «Առյուծների պալատ» անունը կրող առանձնատանը (Աշխարհի ամենաթանկ առանձնատունը, որ գնահատվում է 150 միլիոն ԱՄՆ դոլար), անծանոթ դեղահաբեր խմելով` փորձել է ինքնասպան լինել: Վատացած 18-ամյա Նազլիջանին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ կարողացել են չեզոքացնել հաբերի ազդեցությունը եւ 4 ժամ անց դուրս գրել հիվանդանոցից: Նազլըջանը ոստիկաների հարցերին ի պատասխան, նշել է, որ իր ամուսնուն սիրում է, սակայն ճնշման տակ է, որի համար էլ փորձել է ինքնասպան լինել: Նշենք, որ միլիարդատեր Հալիս Թոփրաքը չնայած իր երեխաների դիմադրությանը, նախորդ տարի ամուսնացավ երիտասարդ Նազլըջանի հետ: Հալիս Թոփրաքի աղջիկները պնդում են, որ դա ամուսնություն չէ, այլ առքուվաճառք է, եւ դատարան են դիմել ամուսնությունը չեղյալ հայտարարելու համար։

No comments: