Thursday, April 8, 2010

Էրդողանն Իսրայելին համարում է ամենամեծ սպառնալիքը

Tert.am. 8-4-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է կոշտ հայտարարություններ հնչեցնել Իսրայելի հասցեին։ Մասնավորապես, փարիզյան այցի ընթացքում Թուրքիայի վարչապետն ասել է, որ Մերձավոր Արևելքի խաղաղությանն սպառնացող ամենամեծ վտանգն Իսրայելն է։ Այս մասին հաղորդում է press tv-ն։ «Մենք չենք պատրաստվում «բրավոներով» ողջունել մի երկրի, որն անհամաչափ ուժ է կիրառում Պաղեստինում, Գազայի հատվածում, օգտագործում է ֆոսֆորային ռումբեր»,- նշել է Էրդողանը։ Նշենք, որ ավելի վաղ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Թուրքիայի վարչապետին համեմատել էր Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիի և Վենեսուեալյի նախագահ Ուգո Չավեսի հետ։ Անդրադառնալով վերոհիշյալ համեմատություններին՝ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Բուրաք Օզուգերգինը նշել էր, որ «Լիբերմանի հայտարարություններն անցնում են բոլոր թույլատրելի սահմանները, անհարիր են և հանդուգն, բացի այդ, ճշմարիտ չեն»։ Վերջերս ֆրանսիական Le Figaro-ի հետ զրույցում Էրդողանն ասել էր, որ Իսրայելին պետք չէ լուրջ վերաբերվել, երբ այն խոսում է խաղաղության հաստատման մասին, և որ Թել Ավիվի գործողությունները ցույց են տալիս՝ Իսրայելը տարածաշրջանում ձգտում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի.

No comments: