Thursday, April 8, 2010

Բռնություն են գործադրել ընդդիմության ակտիվիստների նկատմամբ

News.am. 7-4-2010- Այսօր՝ ապրիլի 7-ին, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նիստի ժամանակ բռնություն է գործադրվել ընդդիմության երկու ակտիվիստ կանանց նկատմամբ: Ինչպես NEWS.am-ին հայտնեց ՀԱԿ անդամ Իզաբելլա Սարգսյանը, «Էրեբունի-պլազա»-ի 9-րդ հարկում, որտեղ ընթանում է ՄԻՄՖ համագումարը, միջանցքում իրեն եւ Լալա Ասլիկյանին են մոտեցել երկու հաղթանդամ երիտասարդ եւ հրահանգել պոկել փակցված պաստառը, որի վրա անգլերենով գրված է եղել «Ազատություն 14 քաղբանտարկյալներին»: Սափրագլուխները նաեւ քաշքշել են կանանց, հարվածներ հասցրել դեմքին: ՄԻջադեպին ականատես են եղել նաեւ համագումարի մասնակիցները: Իզաբելլա Սարգսյանը նշեց, որ իրենք ստիպված են եղել փախչել: Ընդդիմության ներկայացուցիչը հայտնեց նաեւ, որ այս պահին գտնվում է ոստիկանության բաժնում, որտեղ էլ հաղորդում է տալիս կատարված հանցագործության մասին:

No comments: