Saturday, April 24, 2010

Հայաստանի քրդերը թուրքերին կոչ են անում՝ ներողություն խնդրել հայերից

Tert.am. 24-4-2010- Հայաստանում քրդական համայնքի խորհրդի նախագահ Կնյազ Հասանովն այսօր Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց, որ թուրքական պետությունը 1915թ. կանխամտածված ոչնչացրել է 1,5 մլն հայերի։ Նա կոչ արեց Թուրքիայի իշխանություններին և ժողովրդին՝ հրապարակավ ներողություն խնդրել հայերից։ «Այսօր այդ նույն իշխանությունները, որոնք իրավահաջորդն են այդ նախկին թուրքական իշխանության, պետական մակարդակով հերքում են այդ իրողությունը, այդ ոճրագործությունը։ Այսօր մենք՝ ՀՀ քրդական համայնքի ներկայացուցիչներս, դատապարտում ենք թուրքական պետության կատարած այդ ոճրագործությունը և ամբողջ աշխարհի քրդերի անունից խոնարհվում ենք անմեղ զոհերի հիշատակի առջև և կոչ ենք անում թուրքական իշխանություներին, թուրք ժողովրդին, որ իրենց մեջ ուժ գտնեն՝ ընդունեն հայերի ցեղասպանությունն ու հրապարակավ ներողություն խնդրեն հայերից»։

No comments: