Saturday, April 3, 2010

Էրդողանը խնդրում է Սարկոզիից պայքարել PKK-ի դեմ

haynews. 3-4-2010- Ինչպես հայտնում է թուրքական Mersinhaber գործակալությունը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հարցերի այն շրջանակը, որին պետք է անդրադառնան Սարկոզին և Էրդողանը, երբ վերջինս մեկնի պաշտոնական այցով Փարիզ: Ըստ թուրքական գործակալության, Ֆրանսիայում քննարկելու են «Քուրդիստանի բանվորական կուսակցության»` PKK-ի դեմ համատեղ պայքարի հնարավորությունները: Ըստ նույն աղբյուրի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հրահանգել է հատուկ ծառայություններին ավելի ակտիվացնել պայքարը Ֆրանսիայում գտնվող PKK-ի բջիջների դեմ:

No comments: