Saturday, April 3, 2010

Բողոքի ցույց` Բաքվում Իրանի դեսպանության առջև

Aysor.am. 02.04.2010- Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը (ԱՀԿ) այսօր Բաքվում Իրանի դեսպանության առջև կազմակերպել է բողոքի ցույց: Ադրբեջանի համաշխարհային կոնգրեսի (ԱՀԿ) Մշտական խորհրդի նախագահ Աջար Թաղիզադեն հայտարարել է, որ Ուրմիա լճի շրջակա տարածաշրջանը Ադրբեջանի պատմական խորհրդանիշերից մեկն է: Այդ մասին հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը: Միևնույն ժամանակ Թաղիզադեն հայտարարել է, որ «Իրանի իշխանությունների ապաշնորհ քաղաքականության արդյունքում լճի մակարդակը զգալիորեն նվազել է և հասել ճգնաժամային վիճակի»: Բաքվում Իրանի դեսպանության աշխատակցի և բողոքի ցույցի մասնակիցների միջև տեղի է ունեցել փոքր միջադեպ, որտեղ իրանցի պաշտոնյան ԱՀԿ մասնակիցներին անվանել է «Իրանի թշնամիներ»: Իրանական կայքերի փոխանցմամբ` նախատեսվում է բնապահպանական բողոքի ցույցեր կազմակերպել նաև Ուրմիա լճի հարակից շրջաններում, ինչպես նաև` Թուրքիայում և Բաքվում: Նշենք, որ Ուրմիան գտնվում է Իրանի Արևելյան և Արևմտյան Ատրպատական նահանգներում, Իրանի ամենամեծ լիճն է, իսկ աղի ջուր ունեցող լճերից` մեծությամբ երկրորդն է աշխարհում:

No comments: