7or.am. 22-5-2010- Կիրակի օրը՝ մայիսի 23-ն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Ազգային ժողովի ընտրություններն են։ Ընտրություններին մասնակցում է 4 կուսակցություն՝ Ազատ հայրենիք կուսակցությունը, Արցախի ժողովրդական կուսակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և Կոմունիստական կուսակցությունը։
Համաձայն ԼՂՀ ընտրական օրենսգրքում մտցված փոփոխությունների, համամասնական ընտրակարգով պետք է ընտրվի 17, իսկ մեծամասնական ընտրակարգով՝ 16 պատգամավոր։ Ընտրատարածքների թիվը վերափոխվել է և այժմ ԼՂՀ-ում կա 16 ընտրատարածք և 273 ընտրատեղամաս, որոնցից մեկը՝ Երևանում։ Ընտրողների թիվը շուրջ 95 հազար է։
Ինչպես «7օր»-ին տեղեկացրել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո կենտրոնի ղեկավար Միքայել Հաջիյանը, այս պահի դրությամբ ԼՂՀ են ժամանել 10-ից ավելի երկրներից շուրջ 80 միջազգային դիտորդներ և դեռ ժամանում են։ Սպասվում է նաև Ռուսաստանի և ՀՀ ներկայացուցչական պատվիրակությունների այցը։
-Դիտորդների թիվը 100-ից ավել է լինելու, գրանցման գործընթացն ընթացքի մեջ է։ Լրագրողներն այս տարի Հայաստանից քիչ են։ Սպասվում են լրագրողներ նաև Ռուսաստանից,- ասել է Միքայել Հաջիյանը։
Saturday, May 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment