Haynews.am. 22-5-2010- «Նման շատ հայտարարություններ դեռ էլի են լինելու, քանի դեռ չի փոխվել այս քաղաքական գիծը, քանի դեռ հայ ժողովուրդը չի վերսկսել զբաղվել իր խնդիրներով»,- կարծում է քաղաքագետ Արմեն Աղայանը, ով Եվրոպայի խորհրդարանում 2216 բանաձևի ընդունման գործում նկատում է Հայաստանի մեղքը, որն «ինքն է ստեղծել այս վիճակը, երբ մեր ազգային անվտանգության հիմնախնդիրը, ազգային ազատագրական պայքարը դարձրել է միջազգային քաղաքականության խաղալիք»:
Քաղաքագետի մեկնաբանությամբ` պետք է իրականացնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ապամիջազգայնեցում, ինչն էլ իր հերթին ենթադրում է «տարածքների լիարժեք բնակեցում և Լեռնային Ղարաբաղի ներկայիս ողջ տարածքի ներառում Հայաստանի Հանրապետության` սահմանադրորեն հաստատված սահմանների մեջ, ինչպես նաև արցախցիների սահմանադրական իրավունքների վերականգնում»:
Ա. Աղայանի կարծիոքվ` դրանից հետո Լեռնային Ղարաբաղի հարցը կարելի է համարել լուծված, կամ գրեթե լուծված, որից հետո «կմնա միայն Ադրբեջանի մի քանի ընդվուզումներ հաղթահարելը` նույնիսկ, եթե անհրաժեշտ լինի պատերազմական ձևով, իսկ պատերազմի պարագայում Ադրբեջանի վճարած գինը կլինի Նախիջևանի և Գանձակի ազատագրումը Հայաստանի կողմից»:
Saturday, May 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment