Թուրքիան իր անցյալի հետ հաշվի նստելու կարիք չունի: Այս մասին, թուրքական Zaman օրաթերթի փոխանցմամբ, Նյու Յորքում հայտարարել է Թուրքիայի պետնախարար և փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին:
«Մեր ճակատը պարզ է, գլուխը` ուղիղ: Ով ինչ ուզում է, թող ասի: Վերջիվերջո պատմությունը կհաստատի դա: Մենք պատմությանը հաշիվ տալու ոչ մի բան չունենք»,- հայտարարել է թուրք պետնախարարը` ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության հարցը ստվեր է նետում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
Նշենք, որ Ջեմիլ Չիչեքը Նյու Յորքում էր գտնվում Թուրք-ամերիկյան միությունների դաշնության (TADF) կողմից կազմակերպված «ԱՄՆ-ում Թուրքիայի օր» փառատոնին և դրա շրջանակում 29 տարի շարունակ կազմակերպվող քայլարշավին մասնակցելու նպատակով:
Monday, May 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment