Monday, May 24, 2010

Ահմադինեժադ. «Իրանը երբեք չի գործել ռուս ժողովրդի դեմ»

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կտրուկ հայտարարություն է արել միջուկային խնդրի շուրջ Ռուսաստանի ստանձնած դիրքորոշման վերաբերյալ: Նա ասել է, որ այն դիրքորոշումները, որ ունեն տարբեր երկրները միմյանց վերաբերյալ, մնում են իրենց պատմական հիշողության մեջ և ազդում են հետագա հարաբերությունների վրա: «Հնարավոր է, պետությունները, որոնք միմյանցից հեռու են գտնվում, հեշտ են փոխում իրենց վերաբերմունքը, սակայն դա շատ դժվար է անել, եթե պետությունները հարևաններ են»-ասել է Ահմադինեժադը: Նա ասել է, որ Իրանը երբեք չի գործել ռուս ժողովրդի դեմ: Նշելով, որ Իրանը Ռուսաստանի «հզոր և անկեղծ» հարևանն է, Ահմադինեժադն ասել է. «Ռուսաստանի ներկայացուցիչների փոխարեն ես ավելի հետևողական կլինեի իմ գործողություններում և խոսքերում՝ իրենց հզոր և անկեղծ հարևանի նկատմամբ»: Ահմադինեժադը մեկ անգամ ևս նշել է, որ Թուրքիայի և Բրազիլիայի հետ ստորագրած պայամանգիրը նոր ճանապարհ է բացում` Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրը լուծելու համար:

No comments: