Tert.am. 19-5-2010- Այս տարվա առաջին եռամսյակում ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 568 հազ. 600 ուղևորություն, որոնցից 280 հազ. 889–ը կազմել են ժամանումները, իսկ 285 հազար 748–ը՝ մեկնումները։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս թվերը ներկայացրեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։
Ըստ նրա, այս թվերը չեն կարող ներկայացնել միգրացիոն ամբողջ պատկերը, քանի որ հիմնված են միայն ոստիկանության անձնագրային բաժնից ստացված տվյալների վրա։ Կոյումջյանի խոսքով, ֆինանսական միջոցների առկայության դեպքում միայն իրենք կարող են չափագրել միգրացիոն բոլոր հոսքերը։
Tert.am–ի հարցին, թե ինչպիսին է արտագաղթի աշխարհագրությունը, այսինքն՝ ո՞ւր են ավելի շատ մեկնում հայերը, Կարինե Կոյումջյանը պատասխանեց, որ տարեկան կտրվածքով մեկնողների ավելի քան 50 տոկոսը գնում է Ռուսաստանի Դաշնություն։
Wednesday, May 19, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment