Սերժ Ավեդիկյանի ֆիլմը` հաղթող Կաննի փառատոնում
Ամփոփվեցին Կաննի 63-րդ կինոփառատոնի արդյունքները: Կարճամետրաժ ֆիլմերի շարքում լավագույնը ճանաչվեց ֆրանսահայ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և դերասան Սերժ Ավեդիկյանի «Շների պատմություններ» («Chienne d’Histoire») ֆիլմը:
Նշենք, որ Սերժ Ավեդիկյանը ծնվել է 1955 թ.-ին Երևանում: Նրա աշխատանքներից են հայ հանդիսատեսի կողմից սիրված «Ուղևորություն դեպի Հայաստան», «Մայրիկ», «Արամ» և «Հանցագործների բանակը» ֆիլմերը:
Կաննի փառատոնի Ոսկե արմավենու ճյուղը այս տարի հանձնվեց ռեժիսոր Վիրասետակուլա Ապիչատպոնգային` «Քեռի Բունմին, ով կարող է հիշել իր անցած կյանքները» ֆիլմի համար:
Գրան-պրին, ըստ kinogallery.com-ի, շնորհվել է ռեժիսոր Քսավիե Բովուային` «Աստվածների և մարդկանց մասին» ֆիլմի համար: Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Մատյե Ամալռիկը, լավագույն սցենարիստ` Լի Չոն-դոնը:
Այս տարի Կաննում լավագույն դերասանուհի ճանացվեց Ժյուլիետ Բինոշը, իսկ լավագույն դերասանները երկուսն են` Քսավիե Բարդեմը և Էլիո Գերմանոն:
Կաննի կինոփառատոնի Ոսկե տեսախցիկը հանփնվեց Միշել Ռովեին, Ժյուրիի մրցանակը` Մամախատ Սալեխ Խարունուին:
Monday, May 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment