Monday, May 24, 2010

Չե Գևարայի դահիճը ձերբակալվել է Բոլիվիայում

Haynews.am. 24-5-2010- Աշխարհահռչակ հեղափոխական, աշխարհում հավասարության և արդարության խորհրդանիշ հանդիսացող Էռնեստո Չե Գևարայի դահիճը` գեներալ Հարի Պրադո Սալմոնը ձերբակալվել է Բոլիվիայում: Վերջինս, սակայն, ձերբակալվել է ոչ թե Չե Գևարային սպանելու, այլ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով: Հետաքննությունը կարծում է, որ Սալմոնը ցանկանում էր մահափորձ իրականացնել Բոլիվիայի նախագահի դեմ: Հիշեցնենք, որ 1967 թ-ին վերոնշյալ գեներալի գլխավորած ջոկատայինները ամերիկյան հատուկ ծառայությունների օգնությամբ Բոլիվիայի լեռներում հայտնաբերեցին կոմենդանտե Չե Գևարայի գլխավորած ջոկատը, ջարդեցին այն, իսկ Գևարային գնդակահարեցին առանց դատի և դատաստանի:

No comments: