Մայիսի 21-26-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կգտնվի Իրանի Իսլամական Հանրապետությունում:
Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների և ԻԻՀ կրթության և դաստիարակչության նախարարների հետ: Նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի Թեհրանի պետական, Թեհրանի 'Ամիր Քյաբիբ' պոլիտեխնիկական, Թեհրանի 'Ազադ' համալսարաններ, ինչպես նաև Թեհրանի հայկական դպրոցներից մեկը: Այցի շրջանակում նախատեսվում է այցելություն Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարան, Թեհրանի 'Արարատ' մարզավան, Թեհրանի 'Ալիք' հաստատություն, ինչպես նաև 'Չհարմահալ' հայկական միություն և Թեհրանի 'Հայոց ակումբ': Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ-ից:
Նշենք, որ վերջերս Արմեն Աշոտյանն ընդունել էր Հայաստանում Իրանի դեսպանին, որի ժամանակ խոսք էր գնացել իրանցի ուսանողների խնդիրների, ինչպես նաեւ հայկական դիպլոմները չընդունելու մասին:
Thursday, May 20, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment