Panorama.am. 21-5-2010- «Առավոտ»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը. «Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ իբրև յուրահատուկ «մահակ» օգտագործվող հարցերի շրջանակն ավելի արդյունավետ կերպով հետապնդելու համար Հայաստանը պետք է խրախուսի և ուղղորդի վերջին տարիներին Սփյուռքում ձեռնարկվող` Արևմտահայերի երրորդ համագումար հրավիրելու և Արևմտյան Հայաստանի նախկին հայ բնակչության իրավունքների պաշտպանության խորհուրդ կամ վտարանդիական կառավարություն ձևավորելու փորձերը: Դրանով Սփյուռքը իր հիմնական նպատակներից մեկը չի համարի գերազանցապես ապրիլի 24-ը նշելը և թուրքական դեսպանատների դիմաց բողոքի ակցիաներ կազմակերպելը, այլ համախմբվելով, օրինակ, արևմտահայերի վտարանդիական կառավարության շուրջը` միջազգային տարբեր ատյաններում կբարձրացնի Արևմտյան Հայաստան վերադառնալու և այնտեղ ինքնորոշվելու իր միանգամայն օրինական և միջազգային իրավունքին համապատասխանող պահանջը կամ այլ պահանջներ կառաջադրի Թուրքիային: Իսկ Հայաստանն, իր հերթին, Թուրքիային, զրկելով «տարածքային պահանջների» թեզը շահարկելու հնարավորությունից», նրան կվերցնի երկբևեռ ազգային քաղաքականության կոշտ` Արևմտյան Հայաստանի վտարանդիական կառավարության և մեղմ` ՀՀ աքցանների մեջ: Այսինքն` սրանով Հայաստանը Թուրքիայի նկատմամբ կգործի այնպես, ինչպես վերջինս է գործում Հայաստանի նկատմամբ` առաջ քաշելով «բռնազավթած» Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու պահանջը»:
Friday, May 21, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment